11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ զինված ուժերը մշակում են լրացուցիչ տարբերակներ՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար

ԱՄՆ զինված ուժերը մշակում են լրացուցիչ տարբերակներ՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար

Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ ԱՄՆ զինված ուժերը մշակում են լրացուցիչ տարբերակներ՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար. հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները գիտակցում են Հորմուզի նեղուցը նավերի համար բաց պահելու կարևորությունը։ Լևիթի խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը դեռևս չեն ուղեկցել որևէ տանկեր կամ նավ նեղուցով, բայց այս տարբերակը քննարկվում է։

«Նախագահը և էներգետիկայի թիմն ուշադիր հետևում են շուկաներին, և ԱՄՆ զինված ուժերը, նախագահի հանձնարարությամբ, մշակում են լրացուցիչ տարբերակներ՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար»,- հավելել է Լևիթը։

Իրանի վրա ԱՄՆ հարձակումների ավարտի վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ Լևիթը նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է վստահ լինել, որ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։

«Գործողությունները կավարտվեն, երբ նախագահը որոշի, որ ռազմական նպատակները լիովին իրագործվել են, և Իրանը հասել է անվերապահ հանձնման կետին՝ անկախ նրանից, թե դա հրապարակայնորեն կհայտարարվի՞, թե՞ ո՛չ»,- նշել է Լիվիտը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն, իր հերթին, ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է վճռականորեն արձագանքել Հորմուզի նեղուցում անվտանգության ցանկացած սպառնալիքի»։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ ռազմավարական առումով կարևոր Հորմուզի նեղուցը գրավվի՝ նշելով, որ պաշտոնական նախազգուշացում արդեն ուղարկվել է Իրանի իշխանություններին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ