
Հռոմի պապն աշխատանքից ազատել է Սան Դիեգոյի եպիսկոպոսին, որը մեղադրվում է 250․000 դոլար գողանալու համար
Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է Սան Դիեգոյի կաթոլիկ թեմի եպիսկոպոսի հրաժարականը․ եպիսկոպոսին տեղական իշխանությունները ձերբակալել էին ծխական համայնքից 250․000 դոլար գողանալու կասկածանքով․ գրում է Reuters գործակալությունը։
Եպիսկոպոս Էմանուել Հանա Շալետան 2017 թվականից ղեկավարում էր Կալիֆոռնիայի քաղդեական կաթոլիկ փոքր համայնքը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն` երկուշաբթի կայացած լսումների ժամանակ նա իրեն մեղավոր չի ճանաչել փողերի յուրացման և լվացման 16 մեղադրանքով։
Սան Դիեգոյի շրջանային դատախազի տեղակալ Ջոել Մադերոն ասել է, որ ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել 2024 թվականին, և դրանց մասին հայտնել է եկեղեցու աշխատակիցը, որը նկատել է միջոցների անհետացումը։
Շալետան ձերբակալվել է մարտի 5-ին Սան Դիեգոյի միջազգային օդանավակայանում՝ ԱՄՆ-ից դուրս գալու փորձի ժամանակ։
Եպիսկոպոսի փաստաբանը դատական լսումների ժամանակ նշել է, որ նա պլանավորված ուղևորություն էր կատարում Գերմանիա:
Քաղդեացի կաթոլիկներն ընդունում են Հռոմի պապի իշխանությունը, սակայն իրենց հավատքը դավանում են արևելյան քրիստոնեական ավանդույթներին համապատասխան։


