11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր այդքան աշխատանքից հետո մեզ ասել «ծառասպա՞ն», պետք է ասեք «բրավո», բա ի՞նչ պետք է ասեք․ Երևանի կանաչապատման գծով պատասխանատու

Մեր այդքան աշխատանքից հետո մեզ ասել «ծառասպա՞ն», պետք է ասեք «բրավո», բա ի՞նչ պետք է ասեք․ Երևանի կանաչապատման գծով պատասխանատու

Երևանի ոռոգման ցանցը գտնվում է կատաստրոֆիկ վատ վիճակում, 30-40 տարի ցանցի փոխարինում չի եղել։ 120 կմ ոռոգման համակարգ է անցկացվել վերջին 3,5 տարում։ Բա մեր այդքան աշխատանքից հետո մեզ ասել «ծառասպա՞ն», պետք է ասեք «բրավո», բա ի՞նչ պետք է ասեք․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով՝ ծառերի փոխարինման աշխատանքներ են կատարվել Երևանի 11 փողոցում, հիմա կարվի 12-րդում։

«Մինչ այս պահը փոխարինվել է 2000-ից ավելի ծառ։ Ընդհանուր առմամբ, Երևանում տնկվել է 25.000-ից ավելի ծառ։ Երևանում ստեղծվել է 7 ուրբան անտառ, որն արդեն իրականություն է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սակուրաներին, դրանց աժեքը, ըստ նրա, 91.500 դրամ է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ