11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Apple-ի գործադիր տնօրենի հնարավոր իրավահաջորդը

Ո՞վ է Apple-ի գործադիր տնօրենի հնարավոր իրավահաջորդը

Թիմ Քուքը, որն Apple ընկերությունը ղեկավարել է 14 տարի, հնարավոր է՝ լքի գործադիր տնօրենի պաշտոնը հաջորդ տարի․ գրում է finance.yahoo.com-ը։

Վաթսունհինգամյա Քուքի կառավարման ընթացքում Apple-ի շուկայական արժեքը գերազանցել է 4 տրիլիոն դոլարը, իսկ տարեկան եկամուտը մոտեցել է կես տրիլիոն դոլարի:

Նշվում է, սակայն, որ ամենայն հավանականությամբ Քուքը հրաժարական կտա արդեն հաջորդ տարի, իսկ նրան փոխարինելու հնարավոր թեկնածուներից մեկը Ջոն Տերնուսն է՝ Apple-ի սարքավորումների ինժեներիայի բաժնի ավագ փոխնախագահը։

Տերնուսը միացել է ընկերությանը 2001 թվականին և զբաղեցնում է իր ներկայիս պաշտոնը 2013 թվականից։ Հիսնամյա Տերնուսը սովորել է Փենսիլվանիայի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության բաժնում և Apple-ին միանալուց առաջ աշխատել է Virtual Research Systems ընկերությունում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ