
Ռիհաննայի տան վրա կրակած կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար
Ֆլորիդայի 35-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, այն բանից հետո, երբ նա կիրակի կրակոցներ էր արձակել Ռիհաննայի՝ Բևեռլի Հիլզի առանձնատան ուղղությամբ․ գրում է Euronews-ը։
Իվաննա Լիզետ Օրթիզ անունով կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի 1, անձի վրա կիսաավտոմատ հրազենով հարձակման 10 և բնակելի տան վրա կրակոցների 3 դրվագով։
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Երգչուհին այդ պահին գտնվել է առանձնատանը։


