ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
Եվրամիությունը հաստատել
է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որը նաև արգելք է սահմանում ռուսական ալմաստների
ներմուծման վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի
ծառայությանը։
Նշվում է, որ նոր միջոցներն
ուղղված են «ՌԴ տնտեսության թանկարժեք ոլորտներին» և միտված են դժվարացնելու ԵՄ պատժամիջոցների
շրջանցումը։
«Ուկրաինայի դեմ ՌԴ-ի
շարունակվող ագրեսիվ պատերազմի պատճառով խորհուրդն այսօր ընդունեց տնտեսական և անհատական
սահմանափակումների 12-րդ փաթեթը», – ասված է հայտարարության մեջ։
Այսպիսով Եվրամիությունն
արգելք է սահմանել Ռուսաստանից ադամանդի ուղղակի կամ անուղղակի ներմուծման, գնման կամ
փոխանցման, ինչպես նաև ՌԴ-ից հեղուկ պրոպանի, պղնձի և ալյումինե մետաղալարերի ներմուծման
վրա և նոր սահմանափակումներ կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման
վրա։
Նոր սահմանափակումները
նաև ենթադրում են են, որ ԵՄ բոլոր անդամ երկրները պարտավոր են տեղեկացնել Եվրահանձնաժողովին
Ռուսաստանին լցանավեր վաճառելու մասին։