11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար․ գրում է РИА Новости-ն։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները հանդես են եկել ռազմական գործողությունների արագ դադարեցման և առկա սուր հակամարտության քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման օգտին»,- հայտնել է Կրեմլը։

Նրանք քննարկել են նաև երկկողմ հարցեր և վերահաստատել ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման իրենց հանձնառությունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ