
Շվեյցարիայում ավտոբուսի հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել․ շրջանառվում է ինքնահրկիզման վարկածը
Շվեյցարիայում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել․ գրում է Reuters գործակալությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ ավտոբուսը հրդեհվել է երեքշաբթի երեկոյան՝ Ֆրիբուրգ կանտոնի մոտ 5000 բնակչություն ունեցող Կերցերս քաղաքի ճանապարհներից մեկում։
Ֆրիբուրգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ այս պահին ոստիկանությունն ունի հիմքեր ենթադրելու, որ ավտոբուսում գտնվող անձանցից մեկը դիտավորյալ ինքնահրկիզվել է։


