
Բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ, երբ հանկարծ խաղաղության առաջնային գործիքները չաշխատեն․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում
Բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ, երբ հանկարծ որևէ պայմաններում խաղաղության առաջնային գործիքները չաշխատեն․ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հայտարարությունների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այսօր Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունի ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ, որ նախկինում երբեք չէր ունեցել։
«Բանակի զարգացումը շատ կարևոր է յուրաքանչյուր ինքնիշխան երկրի համար։ Բայց անվտանգության մեր ընկալումները ժամանակի հետ փոխվում են՝ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական ու դիվանագիտական»,- ասել է նա։


