11 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորմուզի նեղուցում 3 նավ հայտնվել է արկերի հարվածի տակ

Հորմուզի նեղուցում 3 նավ հայտնվել է արկերի հարվածի տակ

Հորմուզի նեղուցում 3 նավ հայտնվել է արկերի հարվածի տակ․ գրում է Reuters գործակալությունը։

Թաիլանդի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը թիրախավորվել և վնասվել է Օմանից մոտավորապես 11 ծովային մղոն հյուսիս։ Հարվածների պատճառով նավի վրա հրդեհ է բռնկվել․ անձնակազմի մեծ մասը տարհանվել է։

Նշվում է, որ հրդեհը մարվել է, և որ հարվածը շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։

Ավելի վաղ Ճապոնիայի դրոշի ներքո նավարկող One Majesty կոնտեյներային նավը աննշան վնաս էր կրել արկի հարվածից։ Նավի անձնակազմն այժմ անվտանգ է։

Երրորդ բեռնատար նավը նույնպես հայտնվել է արկի հարվածի տակ՝ Դուբայից մոտավորապես 50 մղոն հյուսիս-արևմուտք։

Համաշխարհային նավթի և գազի մատակարարման մոտ 20%-ն ապահովող կարևորագույն ճանապարհով՝ Հորմուզի նեղուցով, նավերի երթևեկությունն զգալիորեն խաթարվել է փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր։ Նշվում է, որ վերջին միջադեպերը հակամարտության սկսվելուց ի վեր հարձակման ենթարկված նավերի թիվը հասցնում են առնվազն 14-ի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ