19 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլորը խոստովանել են, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան

Բոլորը խոստովանել են, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքի»
գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում
Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում,
գրում է  «Pars today» լրատվականը։

«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել։
Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությունը
պատեհ հնարավորություն է»,– ասել է դեսպանը:

Նա նշել է, որ Լեռնային
Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային
խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր:

Մինչդեռ, ըստ Մուսավիի, արևմտյան երկրները տարբեր նարատիվների
միջոցով փորձել են Իրանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն տարբեր մակարդակներում
ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ հարցն այժմ դուրս է եկել օրակարգից։