
Եվրոպացիները ստիպված են միլիարդներով ավելի գումար վճարել վառելիքի համար Իրանի դեմ պատերազմի պատճառով․ Ֆոն դեր Լեյեն
Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է Եվրոպայի համար էներգակիրների գների բարձրացմանը: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողության առաջին 10 օրվա ընթացքում եվրոպացիները վճարել են 3 միլիարդ եվրոյով ավելի գումար․ ինչպես գրում է finance.yahoo.com-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Անկախ մեր ձեռնարկած միջոցառումներից, քանի դեռ մենք ներմուծում ենք բրածո վառելիքի զգալի մասն անկայուն տարածաշրջաններից, մենք խոցելի ենք և կախված: Եվ այս էներգիան միշտ ունի իր գինը: Թույլ տվեք ձեզ մի օրինակ բերել։ Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր գազի գները բարձրացել են 50%-ով, իսկ նավթինը՝ 27%-ով: Եթե վերածենք եվրոյի, ապա պատերազմի 10-օրյա ժամկետը եվրոպացի հարկատուներին արդեն արժեցել է բրածո վառելիքի ներմուծման լրացուցիչ 3 միլիարդ եվրո: Սա մեր կախվածության գինն է», – նշել է նա Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում:


