
Ի՞նչ հետևանքներ կունենա Հորմուզի նեղուցի փակումը
Հորմուզի նեղուցի փակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար, այդ թվում՝ գնաճ ու համաշխարհային ռեցեսիայի ռիսկ․ Բաքվում հայտարարել է Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Իսմայիլ Սերագելդինը:
Նա նշել է, որ համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասն անցնում է նեղուցով, ուստի ցանկացած նավագնացության սահմանափակում կարող է կտրուկ խաթարել շուկան: Նավթի գներն արդեն բարձրացել են մոտ 60 դոլարից մինչև ավելի քան 100 դոլար մեկ բարելի համար:
Մասնագետը նշել է, որ հետևանքները կարող են ազդել ոչ միայն էներգետիկ ոլորտի, այլև գյուղատնտեսության, պարենային անվտանգության և վառելիքի շուկաների վրա:


