
Մեծ Բրիտանիայում գրանցվել է մահվան 6 դեպք 4 ապրանքանիշի խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո
Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) հորդորել է հանրությանը չօգտագործել 4 ապրանքանիշի խոնավ անձեռոցիկներն այն բանից հետո, երբ դրանցում Burkholderia stabilis մահացու բակտերիա է հայտնաբերվել․ գրում է The Sun-ը։
Նշվում է, որ Միացյալ Թագավորությունում անձեռոցիկների հետ կապված բակտերիալ վարակներից մահվան 6 դեպք է գրանցվել։
Բակտերիան հատկապես վտանգավոր է համարվում թույլ իմունային համակարգ, կիստոզ ֆիբրոզ կամ քաղցկեղ ունեցող մարդկանց համար։
Նշվում է, որ անձեռոցիկները հանվել են վաճառքից։ Գործակալությունը նաև հորդորել է հանրությանը համոզվել, որ տանը նշված ապրանքանիշի անձեռոցիկներ չկան։


