
Իրանից Հայաստանով մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են վերադարձել իրենց երկիր
Իրանից Հայաստանով Ռուսաստան է վերադարձել 196 քաղաքացի․ տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Վերադարձածների մեծ մասը Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարհանված աշխատակիցներն են։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարությանը, մեր ուժային կառույցներին, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ղեկավարությանը՝ այս ամենի կազմակերպման համար։ Ատոմակայանում մոտ 450 մարդ մնացել է։ Նրանք առայժմ չեն կարող լքել կայանը»,- նշել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ա. Ե. Լիխաչովը։


