11 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կվերանայվե՞ն ԱՄՆ-ի և ԵՄ որոշ երկրների՝ ընդդեմ ՌԴ-ի սահմանած պատժամիջոցները

Կվերանայվե՞ն ԱՄՆ-ի և ԵՄ որոշ երկրների՝ ընդդեմ ՌԴ-ի սահմանած պատժամիջոցները

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները պայմանավորվել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով նավթամթերքի և այլ ապրանքների մատակարարման խնդիրներին․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք նաև պաշտոնապես հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի արդարացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը, և որ այն չպետք է թուլացնի մեր ուշադրությունը Ուկրաինային աջակցելու կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ մեր դիրքորոշման հստակությունը», – ասել է նա։

Միևնույն ժամանակ նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության գործնական դադարեցումը խնդիրներ է ստեղծել ինչպես նավթամթերքի, այնպես էլ պարարտանյութերի մատակարարման հետ, ինչը կարող է ազդել գյուղատնտեսության վրա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ