
Հուսով ենք ՝ կկարողանանք նավերը դուրս բերել Հորմուզի նեղուցից․ թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի մասին․ գրում է Ermenihaber.am-ը։
Ուրալօղլուն նշել է, որ այս պահի դրությամբ Հորմուզի նեղուցում կա 15 թուրքական նավ, ու իրենք մշտական կապի մեջ են նավերի անձնակազմերի հետ։ Ըստ նախարարի՝ նավերի կարիքները բավարարելու հետ կապված խնդիրներ չկան։ Նա նաև հավելել է, որ նավերի ու քաղաքացիների վրա այս ընթացքում հարձակում չի եղել, և չի տուժել ոչ ոք։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Եթե Հորմուզի նեղուցի խցանված վիճակը թեթևանա, հուսով ենք՝ կկարողանանք նրանց այնտեղից դուրս բերել»,- նշել է Ուրալօղլուն։


