
Իրանն այս պատերազմում կոտրեց կարծրատիպը, թե միայն սպառնում, բայց չի գործում․ իրանագետ
Իրանի, որպես կանոն, զսպվածությունը հաճախ է առիթ դարձել, որ տպավորություն ստեղծվի, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը, քանի որ նրանց հնչեցրած գրեթե բոլոր սպառնալիքներն արդեն իրականություն են դարձել։ Վերջին օրերին նույնիսկ ԱՄՆ-ում տարակուսած էին Իրանի նավթամթերքի պահեստարաններին իսրայելական հարվածներից, որոնք ի հայտ էին բերել նաև բնապահպանական ռիսկեր։
Իրանցիները խոստացել էին համարժեք պատասխան հարված հասցնել, և այսօր ստացվում են կադրեր Օմանում նավթամթերքի այն պահեստի խոցումից և դրանում բռնկված հրդեհից, որն, ըստ իրանական աղբյուրների՝ սպասարկում էր նաև ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կարիքները»,- նշել է նա։


