
Մոսկվայում գնացքի հարվածից 4 մարդ է մահացել
Ռուսաստանի մայրաքաղաքում ողբերագական դեպք է տեղի ունեցել ․ գնացքի հարվածից 4 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են «Մոսկվա» գործակալության աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել կայարանի՝ դեպի Յարոսլավլ ուղղության հատվածում։
«Այս ուղղությամբ մեկնող և ժամանող էլեկտրագնացքներն ուշանում են»,- նշում է գործակալությունը։


