
«Բոլոր մեդիա ընկերությունների նոր արքան»․ YouTube-ը դարձել է աշխարհի ամենամեծ մեդիա ընկերությունը
YouTube-ը դարձել է աշխարհի ամենամեծ մեդիա ընկերությունը․ գրում է The Hollywood Reporter-ը։
Alphabet-ը՝ YouTube-ի մայր ընկերությունը, անցյալ ամիս հայտարարել էր, որ ընկերությունը 2025 թվականին ունեցել է ավելի քան 60 միլիարդ դոլարի եկամուտ։
MoffettNathanson ֆինանսական հետազոտական ընկերության հաշվարկներով՝ YouTube-ը 2025 թվականին վաստակել է մոտ 62 միլիարդ դոլար՝ եկամուտներով գերազանցելով The Walt Disney Company-ին։
Անցյալ տարի YouTube-ը «բոլոր մեդիա հարթակների նոր արքա» հայտարարած MoffettNathanson-ի գնահատականով՝ ընկերության արժեքը կազմում է մոտ 500-560 միլիարդ դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է ավանդական մեդիա ընկերությունների արժեքը։ Ամենամոտ մրցակիցը Netflix-ն է, որի շուկայական արժեքն այս պահին կազմում է մոտ 409 միլիարդ դոլար։


