12 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր նպատակն է կանխել Ադրբեջանի հետագա ներխուժումները․ «Միասնության թևեր»-ը նամակ փոխանցեց Փաշինյանին

Մեր նպատակն է կանխել Ադրբեջանի հետագա ներխուժումները․ «Միասնության թևեր»-ը նամակ փոխանցեց Փաշինյանին

Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին։

Նրանք նշում են, որ այստեղ են եկել ոչ միայն բողոքելու կամ իրենց ձայնը բարձրացնելու Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժումների մասին, նաև հասարակությունը տեղյակ պահելու, որ չմնա թմբիրում։

«Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, դրանում մեր նույն պահանջն է, ինչը որ ՊՆ-ին էր ուղղված, պարզապես այս անգամ ուղղում ենք մեր հարցը հենց Կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին։ Մենք ուզում ենք պարզաբանում ստանալ, մենք տեսանք ՊՆ-ի մամուլի խոսնակի այդ պարզաբանումը, որը, իհարկե, շատ մանիպուլատիվ էր, այսինքն՝ մենք ներկայացրել ենք մի շարք փաստեր, իսկ մամուլի խոսնակն անդրադարձավ միայն մեկ դիրքի, այն էլ՝ այնպիսի մանիպուլատիվ մոտեցմամբ, որը որ բնականաբար հերքվեց թե՛ մեր թիմի կողմից, թե՛ այլ ավելի անկախ լրագրողների կողմից»,- ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանը։

Ըստ նրա՝ այստեղ որևէ կապ չունի, թե Ադրբեջանը որքան է առաջացել մեր երկրում՝ մետր, 1000 մետր, 10000 մետր, սուվերեն տարածք ներխուժումը պիտի դատապարտվի։

«Այս սցենարը շատ մոտ է նույն Արցախի սցենարին 2020 թվականին, այսինքն՝ Կառավարությունը նշում էր, որ խաղաղ է, կրակոցներ չկան, բայց Ադրբեջանն իր ամրաշինական աշխատանքներով և նմանատիպ ներխուժումներով ամրապնդում է իր դիրքերը հետագա ներխուժումների համար»,- նշում են նախաձեռնության անդամները։

Ադրբեջանը, ըստ նրանց, կանգ չի առնելու այդ մի դիրքն առաջխաղացնելով կամ ամրաշինական աշխատանքներ անելով«Մեր նպատակը կանխել հետագա ներխուժումները»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ