12 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեյի փոխարեն՝ կիտրոնաջուր, տաք կերակուրների փոխարեն՝ արագ սնունդ․ Հնդկաստանը բախվել է գազի պաշարների պակասի խնդրին

Թեյի փոխարեն՝ կիտրոնաջուր, տաք կերակուրների փոխարեն՝ արագ սնունդ․ Հնդկաստանը բախվել է գազի պաշարների պակասի խնդրին

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Հնդկաստանում առաջացած գազի պակասի պատճառով մարդիկ ավելի քիչ են տաք սնունդ պատրաստում՝ անցնելով պարզ, արագ պատրաստվող և ավելի քիչ վառելիք օգտագործող կերակուրների գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ տաք ուտեստներն ու ըմպելիքները, նույնիսկ թեյը, անհետանում են ճաշացանկից՝ փոխարինվելով արագ սննդով և կիտրոնաջրով։

Գազի պաշարների հետ կապված խնդիրներն առաջացել են Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացության դադարեցման հետևանքով։

Հնդկաստանը՝ աշխարհում հեղուկացված գազի երկրորդ խոշորագույն ներմուծողը, տեղական վերամշակող գործարաններին հրամայել է ավելացնել արտադրությունը, սակայն ճաշարաններն ու հյուրանոցները նշում են, որ մատակարարումը մնում է սահմանափակ, ինչը ստիպում է արագ փոփոխություններ կատարել ճաշացանկերում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ