
6 տարվա ընթացքում առաջին անգամ Պեկինից Փհենյան է ուղևորվել առաջին ուղևորատար գնացքը
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքների միջև առաջին ուղևորատար գնացքը 6 տարվա մեջ առաջին անգամ մեկնել է Պեկինի երկաթուղային կայարանից․ գրում է Reuters գործակալությունը։
Չինաստանի երկաթուղային վարչությունը հայտնել է, որ K27 գնացքը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք կժամանի ուրբաթ՝ 24 ժամ 41 րոպե տևողությամբ ճանապարհորդությունից հետո։
Ծառայությունը դադարեցվել էր 2020 թվականին COVID-19 համավարակի բռնկման ժամանակ։
Հյուսիսային Կորեան մեծ մասամբ փակ է օտարերկրյա զբոսաշրջության համար՝ որոշ բացառություններով․ սահմանափակ կարգավորումներով ռուսական տուրիստական խմբեր են կարողանում մուտք գործել երկիր։
Նշվում է, որ այսպիսով Չինաստանը քայլեր է ձեռնարկում սահմանային ենթակառուցվածքների ամրապնդման և հարևան երկրի հետ կապերի վերականգնման ուղղությամբ։


