
Իսրայելը սպառնում է «գրավել Լիբանանի տարածքը», եթե «Հեզբոլլահ»-ի հարձակումները շարունակվեն
Իսրայելը վերջնագիր է ներկայացրել Լիբանանի կառավարությանը՝ կանխելու «Հեզբոլլահ»-ի հարձակումներն Իսրայելի հյուսիսում՝ նշելով, որ հակառակ դեպքում Իսրայելի զինվորականները կներխուժեն Լիբանանի տարածք․ գրում է Al Jazeera-ն։
«Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի՝ ինչպես վերահսկել տարածքը և թույլ չտալ «Հեզբոլլահին» սպառնալ հյուսիսային համայնքներին և կրակ բացել Իսրայելի վրա, մենք կգրավենք տարածքը և ինքներս դա կանենք»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։


