12 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ինչ պայմաններում է պահվում Մադուրոն ամերիկյան բանտում

Հայտնի է՝ ինչ պայմաններում է պահվում Մադուրոն ամերիկյան բանտում

Վենեսուելայի առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Միացյալ Նահանգների Բրուքլինի բանտի 3 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ մենախցում գրում է ТАСС-ը՝ հղում անելով իսպանական ABC թերթին։

Նշվում է, որ պաշտոնապես նման խցերը ծառայում են մի քանի նպատակի՝ կարգապահական մեկուսացում, ինքնասպանությունների կանխարգելում և հատկապես վտանգավոր կամ ռիսկի խմբում գտնվող կալանավորների պաշտպանություն:

«Խուցը նեղ տարածք է՝ մոտավորապես 3 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ, մետաղական մահճակալով, զուգարանակոնքով, լվացարանով և նեղ պատուհանով, որը շատ քիչ բնական լույս է թողնում ներս»,- նշում է թերթը:

Կալանավորներին թույլատրվում է դուրս գալ շաբաթական 3 անգամ մեկ ժամով՝ միշտ ձեռնաշղթաներով և 2 պահակի ուղեկցությամբ: Այս ընթացքում նրանք կարող են լոգանք ընդունել, օգտվել հեռախոսից, ստուգել էլեկտրոնային փոստը՝ հսկողության ներքո, կամ դուրս գալ փոքրիկ ցանկապատված բակ:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հարձակվեց Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական թիրախների վրա՝ առևանգելով Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Հունվարի 5-ին նրանք ներկայացան Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան: Նրանք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Ամուսինները, սակայն, չեն ընդունել մեղադրանքը:

Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, այժմ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ