ԵՄ երկրները ոչնչացրել են COVID-19-ի ավելի քան 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ` 4 մլրդ եվրո արժողությամբ. POLITICO
Եվրամիության երկրները ոչնչացրել են COVID-19-ի 4 միլիարդ եվրո
արժողությամբ առնվազն 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ՝ դրանց ավելցուկի պատճառով:
Այս մասին գրում է POLITICO պարբերականը։
Ըստ վերլուծության՝ եվրոպական երկրները ստացել են պատվաստանյութի 1,5 միլիարդ դեղաչափ
(Եվրոպայում յուրաքանչյուր անձի համար 3-ից ավելի)․ դրանցից շատերը հայտնվել են մայրցամաքի
աղբավայրերում։
Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն
շրջանում, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ դեղաչափի
մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական
BioNTech-ի հետ:
Ինչպես ընդգծում է POLITICO-ն, «պատվաստանյութերի ավելցուկ չափաբաժինները երրորդ երկրներ
փոխանցելու փորձերը խափանվել են պահանջարկի նվազման և լոգիստիկ խնդիրների պատճառով»: