
Իսրայելի «կեղտոտ պատերազմի» պատճառով Լիբանանը «փլուզման» վտանգի առաջ է կանգնած․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանի ռմբակոծությունները՝ զգուշացնելով, որ եթե հարձակումները շարունակվեն, Լիբանանը կարող է փլուզվել․ գրում է Al Jazeera-ն։
Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը դատապարտել է տարածաշրջանում ընդլայնվող իսրայելական ռազմական արշավը։
«Հետապնդելով էքսպանսիոնիստական քաղաքականություն՝ Իսրայելն իր կեղտոտ պատերազմը բերում է Լիբանան… Իսրայելի հարձակումները պետք է դադարեն, քանի դեռ լիբանանյան պետությունը չի փլուզվել», – ասել է Ֆիդանը։

