12 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ որքա՞ն կվճարեն սեփականատերերը

 Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ որքա՞ն կվճարեն սեփականատերերը

Հայաստանում փոխվում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կարգը։ Կառավարության ընդունած նոր մեթոդաբանությամբ այն զգալիորեն նվազելու է։

Նախկինում գույքահարկը հաշվարկվում էր մեքենայի «պիկային»՝ առավելագույն հզորության հիման վրա, որը հաճախ ավելի բարձր ցուցանիշ է և ամբողջությամբ չի արտացոլում իրական շահագործման պայմանները։

Նոր կարգով հիմք են ընդունելու շարժիչի կայուն՝ 30 րոպեանոց հզորությանը մոտարկված ցուցանիշը, ինչը զգալիորեն նվազեցնում է հարկման բազան։

Օրինակ՝ եթե էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, գործող կարգով դրա գույքահարկը կազմում է մոտ 133 հազար դրամ, իսկ նոր հաշվարկով կկազմի մոտ 43 հազար դրամ։

Ավելի հզոր՝ օրինակ՝ 544 ձիաուժ շարժիչ ունեցող էլեկտրամոբիլի դեպքում գույքահարկը ներկայիս մոտ 666 հազար դրամից կնվազի մինչև մոտ 276 հազար դրամ։  Նոր մեխանիզմն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից և կկիրառվի նաև Հայաստանում արդեն գրանցված էլեկտրամոբիլների նկատմամբ։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ