04 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել․ Fars

Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել․ Fars

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրե Խոջաստա Բաղերզադեն, ողջ է մնացել, նրա մահվան մասին տեղեկությունները թյուր էին․ РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը:

«Հանգուցյալ հեղափոխական առաջնորդի կինը ողջ է․ նրա մահվան մասին նախնական տեղեկությունները կեղծ էին», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Բաղերզադեի մահվան մասին հայտնել էր Al Alam-ը՝ նշելով, որ նա մահացել է՝ գտնվելով կոմայի մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026