
Միչիգանում մեքենան մխրճվել է սինագոգի շենքի մեջ
Միչիգան նահանգի Ուեսթ Բլումֆիլդ քաղաքում գտնվող սինագոգի վրա զինված հարձակման փորձի է տեղի ունեցել․ գրում է BBC-ն։
Reuters-ը և CNN-ը, հղում անելով իրավապահ մարմինների անանուն աշխատակցի, հաղորդում են, որ հարձակվողը սպանվել է։
Ըստ իրավապահների հայտնած տեղեկությունների՝ հարձակվողը մեքենայով մխրճվել է սինագոգի շենքի մեջ, ինչից հետո սինագոգի անվտանգության աշխատակիցը կրակել և սպանել է նրան։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։


