
Իրաքում ֆրանսիացի զինվորական է զոհվել
Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորական է զոհվել․ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։
«Արնո Ֆրիոնը զոհվել է Ֆրանսիայի համար՝ Իրաքի Էրբիլի մոտակայքում տեղի ունեցած հարձակման ժամանակ»,- գրել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վիրավորվել են նաև մի քանի ֆրանսիացի զինվորներ։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Իրաքում հակաահաբեկչական համաձայնագրերի մաս է կազմում։ Նա նաև ընդգծել է, որ Իրանում պատերազմը չի կարող արդարացում ծառայել նման հարձակումների համար։


