13 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թայվանի համար ամերիկյան հրթիռների վաճառքը կարող է հաստատվել Թրամփի` Չինաստան այցից հետո

Թայվանի համար ամերիկյան հրթիռների վաճառքը կարող է հաստատվել Թրամփի` Չինաստան այցից հետո

Թայվանի համար նախատեսված ԱՄՆ առաջադեմ պաշտպանական հրթիռների խոշոր փաթեթն սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը և, ըստ քննարկումների մասին տեղեկացված աղբյուրների, կարող է ստորագրվել այս ամիս Չինաստան նրա այցից հետո․ գրում է Reuters գործակալությունը։

Մոտ 14 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գործարքը կլինի ամենամեծը, որը կղզին երբևէ կնքել է։

Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ գործարքը գաղտնի է պահվում Թրամփի՝ մարտի 31-ից ապրիլի 2-ը Պեկին կատարելիք այցից առաջ։ Չինաստանի նախագահը փետրվարին Թրամփին ասել էր, որ Թայվանին զենքի վաճառքը պետք է կատարվի «խոհեմությամբ»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ