Համոզված եմ, եթե իշխանությունների ստի շղթան կարողանանք կոտրել, շատ բան մեզ մոտ կստացվի․ Լևոն Քոչարյան
Ցավոք հինգ տարի և ավել շատ բաների մասին խոսել և զգուշացրել ենք,
նշել՝ թե այս քայլերը ուր են տանելու ու մեծ ցավով հիմա
արձանագրում ենք, որ դրանց մեծ մասը իրականություն է դարձել․ այս մասին այսօր Գեղարքունիքի մարզ` Գեղամասար, Կութ և Սոթք
համայնքներում մարզի բնակիչների
հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն
Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ այս իշխանությունը փորձում է համոզել, որ այսքան կորուստներ ունենք, բայց լավ է լինելու, նույնը անում են հիմա՝ ամեն
ինչ կապելով խաղաղության պայմանագիր կոչված երևույթի հետ։
«Այս իշխանության հիմնական զենքը սուտն է, իրենք ստի հետ խնդիր չունեն և մարդկանց մոլորեցնելով կարողանում են դա անցկացնել։
Մեր խնդիրն է հասկացող մարդկանց օգնությամբ այս սուտը կոտրել, համոզված եմ եթե այս
ստի շղթան կարողանանք կոտրել , շատ բան մեզ մոտ կստացվի»,- ասել է Քոչարյանը։