13 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ն ու «Զանգեզուրի միջանցքը»

Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ն ու «Զանգեզուրի միջանցքը»

Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր․ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով «Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության մասին զեկույցը»։

Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը նպաստել է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձևավորմանը և ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն խաղաղության և զարգացման համար։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր։ Այս բազմամոդալ երթուղին կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացիային»,- նշել է Ասադովը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ