13 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե պատերազմը տեղափոխվի ցամաք, Թուրքիան կարող է ԱՄՆ-ից վարձել Սյունիքի ճանապարհը․ Վովա Վարդանով

Եթե պատերազմը տեղափոխվի ցամաք, Թուրքիան կարող է ԱՄՆ-ից վարձել Սյունիքի ճանապարհը․ Վովա Վարդանով

Շատ վաղուց Մերձավոր Արևելքում իրավիճակը «եռում» է, և միայն կույրը դա չէր տեսնում։ Ինձ համար վախեցնող է մեր իշխանությունների անտարբեր արձագանքը։ Ինձ վախեցնում է նաև ընդդիմության անտարբերությունը, չկա ոչ մի ակտիվ գործողություն․  այսօր Ազգային անվտանգության հայեցակարգի մասին հրավիրված քննարկմանն ասաց ռազմական գործիչ, ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը։

«Ենթադրենք ցամաքային գործողություն սկսվի Իրանի դեմ, որտեղի՞ց են սկսելու։ Միակ ուղղությունը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից է։ Իսկ համոզվա՞ծ ենք, որ Թուրքիան կամ Բաքուն պայման չեն դնի, ասեն՝ Թրամփ ջան, մեզ 3 տարով Սյունիքն ամբողջությամբ վարձակալության հանձնի, մենք էլ հայերին 200 դրամ մետրին կմուծենք։ Թուրքական ռազմական կառավարության տակ Սյունիքը ո՞նց եք պատկերացնում»,- ասաց նա։

«Ցանկացած մարդու այս ամենը պետք է անհանգստացնի։ Տարիներ առաջ մեզ սովորեցնում էին՝ երբ վախենում ես մի բանից, գնա այդ ուղղությամբ»,- ասել է ՈՄԱ-ի ղեկավարը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ