
ՆԱՏՕ-ի գործընկեր Սերբիան չինական բալիստիկ հրթիռներ է գնել
Սերբիան վերջերս չինական CM-400AKG «օդ-երկիր» դասի բալիստիկ հրթիռներ է գնել՝ դառնալով այդ զենքի առաջին եվրոպական օպերատորը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։
«Մենք ունենք այդ հրթիռների զգալի քանակություն, և կունենանք նույնիսկ ավելին»,- ասել է Վուչիչը։
Նշվում է, որ Սերբիան ձգտում է հավասարակշռել ՆԱՏՕ-ի հետ իր գործընկերությունը և ԵՄ-ին միանալու ձգտումները՝ Ռուսաստանի հետ իր դարավոր կրոնական, էթնիկական և քաղաքական դաշինքով և Չինաստանի հետ ռազմավարական կապերով։


