13 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է այդ «մենք»-ը, որը «շատ գումար» է վաստակում վառելիքի գների կտրուկ աճից․ Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է Թրամփին

Ո՞վ է այդ «մենք»-ը, որը «շատ գումար» է վաստակում վառելիքի գների կտրուկ աճից․ Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է Թրամփին

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ անդրադառնալով նավթի գների բարձրացման մասին նրա գրառմանը։

Սոցցանցի գրառման մեջ Թրամփը նշել էր, որ «Միացյալ Նահանգներն, անկասկած, աշխարհի ամենամեծ նավթարտադրողն է, ուստի երբ նավթի գները բարձրանում են, մենք շատ գումար ենք վաստակում»։

Պատասխան գրառման մեջ դիմելով Թրամփին՝ Նյուսոմը հարցրել է՝ ո՞վ է այդ «մենք»-ը, որը «շատ գումար» է վաստակում վառելիքի գների կտրուկ աճից։

«Անկասկած, դա ամերիկացիները չեն, որոնք այս շաբաթ լցակայաններում ստիպված են լրացուցիչ 1.5 միլիարդ դոլար վճարել»,- գրել է Նյուսոմը։

Հիշեցնենք, որ նույն գրառման մեջ Թրամփը նշել էր, որ իր համար՝ որպես ԱՄՆ նախագահի, շատ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն ունի ոչ թե վառելիքի գների բարձրացումից շահույթ ստանալը, այլ Իրանի միջուկային զենքի ստեղծումը կանխելը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ