
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո ստացել եմ 62.000 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս ապրել․ բուժաշխատողները՝ Ավանեսյանին
ԱԺ-ում առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) թեմայով քննարկում է ընթանում, որին ՀՀ առողջապահության նախարարությունից և իշխանական պատգամավորներից որևէ մեկը չի մասնակցում, թեև նամակներ են ուղարկվել։
Քննարկման ընթացքում «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանն ընթերցեց բուժաշխատողների նամակները՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարին․
«Տիկին Ավանեսյան, ինչպե՞ս կարելի է ապրել 62.000 աշխատավարձով, մանկաբարձ-գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ, ԱՀԱ-ի ներդրումից հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում»։
«Տիկին Ավանեսյան, մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, դեռ չեմ ստացել աշխատավարձ, պոլիկլինիկայի նեղ մասնագետների և բուժքույրերի վարձատրությունը Ձեր ասածներին չեն համապատասխանում»։


