13 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է պահուստային ֆոնդը 2,3 մլրդ դրամ տրամադրել ՀՀ առողջապահության նախարարությանը  

Ինչո՞ւ է պահուստային ֆոնդը 2,3 մլրդ դրամ տրամադրել ՀՀ առողջապահության նախարարությանը  

Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող խնդիրներին նվիրված ԱԺ քննարկման ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի քանի հարց բարձրաձայնեց, օրինակ՝ ինչո՞ւ է պետական պահուստային ֆոնդից տրվում գումար, որ հանկարծ որևէ մեկն առողջության ապահովագրության համակարգից չբողոքի, իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, Աստծո գործն է, ինչպե՞ս է կազմակերպվում դեղորայքի տրամադրումը:

ՄԻՊ-ին ուղղված հարցն էլ հետևյալն էր՝ ինչպե՞ս են պաշտպանվելու բժիշկների իրավունքները:

«Բժշկի ձայնը» նախաձեռնության անդամ Գևորգ Գրիգորյանն ասաց, որ դժվարանում է հասկանալ, թե ինչու է դեռ առաջին եռամսյակը չամփոփած՝ պահուստային ֆոնդը 2,3 մլրդ գումար տրամադրել Առողջապահության նախարարությանը։

«Բազմիցս ասել եմ, ասում եմ և կկրկնեմ՝ մինչև հունիսի 7-ը ամեն ինչ կանեն, որ քաղաքացիները գոհ լինեն, իսկ դրանից հետո, թե ինչ կլինի, կարևոր չէ իրենց համար… Բուժկենտրոնների տնօրենները դեռ տաք են, չեն հասկանում»,- ասաց նա:

Քննարկման ընթացքում առաջարկ հնչեց խմբեր կազմել և շրջել պոլիկլինիկաներում՝ բուժաշխատողների վիճակն ավելի լավ պատկերացնելու համար:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ