12 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկին կալանավորելու ճանապարհով իշխանությունը արդեն իսկ լուծել է իր խնդիրը և  փորձել վախեցնել մյուս այլախոհներին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նարեկին կալանավորելու ճանապարհով իշխանությունը արդեն իսկ լուծել է իր խնդիրը և փորձել վախեցնել մյուս այլախոհներին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական
քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս
կողմից՝ ժամանակավրեպ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա գրել է, որ դեկտեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը, վերաքննիչ դատարանը
քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նարեկին նստացրել են լայվի
համար. գործով ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց։

«Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի
ազատության մեջ, որովհետև պարզ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունն արդեն
իսկ լուծել է իր խնդիրը՝ Նարեկին կալանավորելու ճանապարհով փորձել վախեցնել մյուս այլախոհներին,
և հիմա պետք է ազատ արձակի նրան»,-գրել է Շահնազարյանն ու հավելել, որ քաղբանտարկյալ
ունենալու անհրաժեշտություն իշխանությունն այս պահին չունի, ինչի ապացույցը կունենանք
վերաքննիչ դատարանի կայացրած վճռով, եթե, իհարկե, քաղբանտարկյալներ ունենալու դեռևս
անտեսանելի անհրաժեշտություն չկա: