27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը և Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու ցուցակին»

Հայաստանը և Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու ցուցակին»

ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը,
միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը,
որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար
պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին
հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մագնիտսկու ցուցակ» անունը կրող որոշմանը միացել են ԵՄ թեկնածու
երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա–Հերցեգովինան,
ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան,-ասել
է Բորելը։