Ռուբեն Վարդանյանի հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի որակի բարելավումն էր․ Forbes
«Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինասավորման,
ապօրինի զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ: Forbes -ը
ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է ծախսել
Ռուբեն Վարանյանը»,-գրում է պարբերականը:
Հրապարակման մեջ ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված
խոշոր կրթական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային, մարդասիրական, ինչպես նաև սոցիալական
ծրագրերը, մասնավորապես, «Տաթևի վերածնունդ» -ը, Դիլիջանի միջազգային դպրոցի
(UWC Dilijan) ծրագիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Հրապարակման մեջ նշվում
է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և նրա գործընկերների կողմից 2001-2023թթ.
շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացվել Հայաստանում, Արցախում և հայկական
աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ներդրումներից բացի, մոտ 430
մլն դոլար ուղղվել է կրթական ծրագրերին (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին
(68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգութան պահպանան ծրագրերին
(20 մլն դոլար), զբոսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման և
ենթակառուցվածքային ծրագրերին (108 մլն դոլար), գիտության և տեխնոլոգիաների,
առաջպահության և ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն դոլար):
Հոդվածում ներկայացվում է նաև խոշոր ծրագրերի ազդցեությունը:
Նշվում է, որ UWC Dilijan-ը, որը «Միացյալ համաշխարհային
քոլեջներ -UWC» ցանցի անդամ է, արդեն 820 շրջանավարտ է տվել: 160 հայ պատանիներ
ու աղջիկներ դպորցի՝ UWC անդամակցության շնորհիվ միջազգային կրթություն
ստանալու հնարավորություն են ունեցել: Ուսանողների 74%-ը իրենց ուսման համար
մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են ստացել: 2016 թվականին Դիլիջանն ընդգրկվել
է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:
Անդրադառնալով «Տաթևի վերածնունդ»-ին, պարբերականը նշում է, որ
նրա հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի
որակի բարելավումն էր: Հիմա արդեն Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ
իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին: