
Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն, և դա վերաբերում է այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ իրանագետ
Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն, և դա վերաբերում է այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իսլամական հեղափոխություն իրականացրած և իրանա-իրաքյան պատերազմի մասնակից սերնդին փոխարինել է իրանցի ռազմաքաղաքական գործիչների երկրորդ սերունդը։
Չնայած այս սերունդն իր հերթին անցել է այնպիսի լրջագույն փորձությունների միջով, ինչպիսիք էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն Իրաքում և պատերազմը Սիրիայում, այսուհանդերձ այն չունի Իրանի դեմ ուղղակի ագրեսիան չեզոքացնելու այն փառքը, որն ուներ նախորդ սերունդը։
Հետևաբար, իրանական ներկա ռազմաքաղաքական ղեկավարության ուժգին մոտիվացիան պաշտպանելու Իրանն, ակներևաբար, նկատելիորեն սնվում է նաև այս հանգամանքից»,- գրել է նա։


