
Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը դադարեցնում է աշխատանքը
Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Իրանում ընթացող հակամարտության ֆոնին դադարեցնում է աշխատանքը. այս մասին հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։
«Ստեղծված իրավիճակի պատճառով Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի քաղաքացիներին հարցերի դեպքում խորհուրդ են տվել զանգահարել թեժ գծին


