
Հայտնի են «Օսկար-2026»-ի հաղթողները
Այս գիշեր տեղի է ունեցել կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ 98-րդ «Օսկար»-ը։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Պայքար պայքարի ետևից» ֆիլմը («One Battle After Another»)` առաջ անցնելով իր 9 մրցակիցներից․ ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է 6 «Օսկար»-ի․ գրում է BBC-ն։
«Մեղսավորները» («Sinners»)՝ «Օսկար»-ի պատմության մեջ ամենաշատ անվանակարգերում առաջադրված ֆիլմը (16), հաղթել է 4 անվանակարգում։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Պայքար պայքարի ետևից»-ի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը։ Լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Բի Ջորդանը՝ «Մեղսավորները» ֆիլմում դերակատարման համար, իսկ «լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում դերակատարման համար։


