16 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կշարունակի պատերազմել այնքան, մինչև Թրամփը չհասկանա իր սխալը․ Աբբաս Արաղչի

Իրանը կշարունակի պատերազմել այնքան, մինչև Թրամփը չհասկանա իր սխալը․ Աբբաս Արաղչի

Իրանը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհասկանա Իսլամական Հանրապետությանը սպառնալու իր սխալը։

Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահը չհասկանա, որ ինչպես ամերիկացիներին, այնպես էլ իրանցիներին իր պարտադրած անօրինական պատերազմը սխալ է և երբեք չպետք է կրկնվի։ Զոհերը նույնպես պետք է փոխհատուցում ստանան», – գրել է նա։

Ավելի վաղ Արաղչին ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել էր, որ Թեհրանը որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու համար և դրանք չի խնդրել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ