
ՆԱՏՕ-ն կբախվի «շատ վատ» ապագայի, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման հարցում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի համար», եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում․ գրում է BBC-ն։
Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ակնկալում է, որ Չինաստանը կօգնի նեղուցի ապաշրջափակման հարցում՝ նշելով, որ կարող է հետաձգել նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, եթե նա դա չանի։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ խոսել է մոտ 7 երկրի առաջնորդների հետ նեղուցում «պարեկություն» իրականացնելու վերաբերյալ՝ հավելելով, որ «կհիշի» նրանց, ովքեր չեն օգնի։


