
Իրանում ձերբակալվել է 500 մարդ՝ «թշնամիներին» տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով
Իրանում 500 մարդ է ձերբակալվել՝ «թշնամիների» հետ տեղեկատվություն փոխանակելու մեղադրանքով․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ոստիկանության պետ Ահմադռեզա Ռադանին։
«Ձերբակալվածներից ոմանք տեղեկատվություն են տրամադրել թիրախներին հարվածելու համար, իսկ ոմանք տեսանկարահանել են հարվածների վայրերը»,- ասել է Ռադանը՝ առանց մանրամասնելու, թե երբ են տեղի ունեցել ձերբակալությունները։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին մի քանի շրջաններում իրականացված տասնյակ ձերբակալությունների մասին։


