16 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան մերժել է Թրամփին՝ հրաժարվելով մասնակցել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային ջանքերին

Գերմանիան մերժել է Թրամփին՝ հրաժարվելով մասնակցել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային ջանքերին

Գերմանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում առևտրային նավերի պաշտպանության համար հնարավոր միջազգային ռազմական ջանքերին. ինչպես գրում է Daily Sabah-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք կդառնա՞նք արդյոք այս հակամարտության ակտիվ մասնակիցը։ Ո՛չ», – ասել է Վադեֆուլն՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում հակամարտությանը։

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն ասում էին, որ իրենց նպատակն Իրանի ռազմական կարողությունների, մասնավորապես՝ միջուկային և հրթիռային ծրագրերի ոչնչացումն է։ Նա հավելել է, որ Գերմանիան ակնկալում է տեղեկացված լինել Իրանի դեմ ռազմական գործողության մասին և գործողության ավարտից հետո մասնակցել ​​բանակցություններին։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ