
Պրոդյուսեր Սև Օհանյանի ֆիլմը 4 «Օսկար» է ստացել
«Օսկար» մրցանակաբաշխության ռեկորդային՝ 16 անվանակարգում առաջադրված «Մեղսավորները» ֆիլմն այսօր գիշեր տեղի ունեցած մրցանակաբաշխությանն արժանացել է 4 բաղձալի մրցանակի:
Ֆիլմի պրոդյուսերներն են Սև Օհանյանը և Զինզի ու Ռայան Քուգլերները:
Մասնավորապես, ֆիլմը մրցանակներ է ստացել «Լավագույն դերասան» (Մայքլ Բի Ջորդան), «Լավագույն սցենար» (Ռայան Քուգլեր), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Օթըմ Դյուրալդ Արքապաու) և «Լավագույն երաժշտություն» (Լյուդվիգ Գյորանսոն) անվանակարգերում։


